YouTube-ում տեսահոլովակ է հայտնվել, որում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է պարելիս:

Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է երկրի նախագահը ակտիվորեն պարում «Կոմբինացիա» խմբի «American Boy» կատարման տակ:

Նախագահի ընկերակցությամբ պարում է նաեւ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: Թե որտեղ է արվել տեսագրությունը, հայտնի չէ: