«Հայ-թուրքական այս գործընթացը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, երբ Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու»,- այսօր հայ-թուրքական արձանագրությունների քննարկմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հարցին, թե ո՞վ է պատրաստել նախաստորագրված արձանագրությունները, նա նախ ասաց, որ շատերի մոտ, չգիտես ինչու, թերահավատություն կա, թե Հայաստանը կարող է նման փաստաթուղթ պատրաստել, ապա նշեց, որ այն բանից հետո, երբ թուրքական կողմը համաձայնել է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, որտեղ չի լինի Ղարաբաղի կամ ցեղասպանությունից հրաժարվելու հարցերը, հայկական կողմը Թուրքիային է ուղարկել իր առաջարկությունները:
ԱԳ նախարար. Հայ-թուրքական արձանագրությունները պատրաստվել են հայկական առաջարկների
Պատմություն
Տեղադրություն




























