Լիբիայում անցած օրվա ընթացքում ռմբահարումների զոհ են դարձել 11 խաղաղ բնակիչներ, եւս 18-ը վնասվածքներ են ստացել:

Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից Միսուրատա քաղաքի ռմբահարման արդյունքում զոհվել են արեւմտյան երկու ֆոտոլրագրողներ, եւս երկուսը` մարմնական ծանր վնասվածքներ են ստացել: Ստացած վնասվածքներից տոհվել է 41-ամյա բրիտանացի Թիմ Հեթերինգթոնը, ով անցած տարի առաջադրվել էր «Օսկար» մրցանակի «Ռեսթրեփո» ֆիլմի համար վավերագրական ֆիլմի ժանրում:

Getty Images ֆոտոգործակալության թղթակից Քրիս Հոնդրոսին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հոնդրոսը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր էր:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին այդ կապակցությամբ հայտարարել է, թե Լիբիայի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ երկրում աշխատող լրագրողների անվտանգությունն ապահովելու համար: