Բաքվից պահանջել են բացատրություններ տալ ընդդիմադիր «Հանրային պալատի» ապրիլի 17-ին կայացած հանարահավաքին հետեւող շվեդ լրագրողների արտաքսման կապակցությամբ։
Ինչպես հայտնում է SalamNews-ը՝ վկայակոչելով Նորվեգիայի դեսպանությանը՝ Ադբեջանում Շվեդիայի շահերը պաշտպանող դիվանագիտական ներկայացուցչությանը հատուկ հանձնարարական է տրվել։ Երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո դեսպանության ներկայացուցիչները դիմել են Ադրբեջանի կառավարությանը։ Պատասխան դեռեւս չի ստացվել։
Ապրիլի 17-ին ձերբակալված լրագրողներ Մայ Ռոդերսթրիտը, Շարլոտա Ուիկստրոմը եւ նրանց օգնական Չարլի Լատրավոտը ներկայացրել են Շվեդիայի հեռուստաընկերության Առաջին ալիքը։ Նրանք նախատեսել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ նկարահանել։
Նրանց ձերբակալել էին Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։





























