Թուրքիայի վիճակագրական խորհուրդը հրապարակել է երկրի արտահանման եւ ներմուծման վերաբերյալ տվյալներ։

CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում արտահանումը այս տարվա օգոստոս ամսին կրճատվել է 29 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել մոտ 8 միլիարդ դոլար։ Իր հերթին , 34 տոկոսով կրճատվել է նաեւ ներմուծումը՝ կազմելով մոտ 13 միլիարդ դոլար։

2008 թվականի հունվար-օգոստոս ժամանկահատվածի համեմատ արտահանումը նվազել է 30 տոկոսով՝ կազմելով մոտ 65 միլիոն դոլար։ Նույն ժամանակահատվածում 2008-ի համեմատ ներմուծումը նվազել է 40 տոկոսով՝ կազմելով 87 միլիարդ դոլար։

2009 թվականի օգոստոսին թուրքական ապրանքների ամենամեծ գնորդը եղել է Գերմանիան՝ 820 միլիոն դոլարի։ Այնուհետ գալիս է Անգլիան՝474 միլիոն դոլարի, Իրաքը՝ 434 միլիոն դոլարի, Ֆրանսիան՝ 412 միլիոն դոլարի։

2009 թվականի օգոստոս ամսին ներմուծման մեջ առաջին տեղում է Ռուսաստանը՝ 1 միլիարդ 330 միլիոն դոլարի, Գերմանիան՝ 1 միլիարդ 148 միլիոն, Չինաստանը՝ եւ ԱՄՆ-ը 754 միլիոն դոլարի։