Նեպալի վարչապետ Քհադգա Փրասադ Շարմա Օլին երկրորդ երիկամի փոխպատվաստման համար հոսպիտալացվել է Թրիբհուվանի ուսումնական հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը: 

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վարչապետի երիկամի դոնոր է դարձել նրա մերձավոր ազգականներից մեկը:

Օլին երկար ժամանակ տառապել է երիկամների հիվանդությամբ եւ բուժում է ստացել Հնդկաստանում ու Թաիլանդում:

Նրա առաջին երիկամի փոխպատվաստումը կատարվել է 2007 թվականին Նյու Դելիում:

Նա Կոմունիստական դաշինքի ներկայացուցիչ է: Երկրի վարչապետն է դարձել 2018 թվականին: