Չինաստանը 14-օրյա կարանտին է մտցրել կորոնավիրուսի մասով ամենատխուր վիճակագրությամբ երկրներից ժամանողների համար, հայտնում է BBC News-ը:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել է երկրի իշխանությունների ներկայացուցիչը, մասնավորապես, մեկուսացվելու են այն մարդիկ, ովքեր Չինաստան են ժամանում Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Իրանից եւ Իտալիայից:
Ավելի վաղ նման հրահանգներով էին հանդես եկել նաեւ Շանհայը եւ Գուանդունը:
Երկրի իշխանությունները վախենում են, որ վիրուսը կվերդառնա երկիր: Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսից մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Չինաստանում, երկուշաբթի օրվա տվյալներով Չինաստանից դուրս COVID-19-ի տարածվածության մակարդակը ինն անգամ գերազանցում է երկրի ներսում ցուցանիշը:





























