Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի պատճառով արգելել է Պարսից ծոցի երկրների քաղաքացիների մուտքը, հաղորդում է SPA գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ ԱՄԷ-ից, Բահրեյնից, Քուվեյթից, Օմանից եւ Կատարից ճանապարհորդողները պետք է մինչ ժամանումը 14 օրվա ընթացքում հիվանդության որեւէ նախանշան չունենան:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիները, որոնք այդ երկրներից են ժամանել, իշխանությւոններին պետք է տեղեկացնեն իրենց ժամանման մասին 2 շաբաթվա ընթացքում:
Երկիրը կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնել է նախօրեին: Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանից ժամանած տղամարդու մոտ:
Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ստուգում է այդ քաղաքացու հետ շփված 70 մարդու: Իշխանությունների խոսքով՝ նա վերադառնալուց հետո չի հայտնել Իրան այցի մասին:





























