ՉԺՀ պաշտպանության նախարար Վեյ Ֆենխեն Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Չինաստանում։
Վեյը նշել է, որ Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում դրական միտումն ուժեղանում է։ Նա նաեւ հայտարարել է, որ երկու երկրները տարաձայնությունները պետք է լուծեն երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով։
Էսպերը երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջեւ սերտ երկխոսությանն ու խորհրդակցություններին աջակցելու, ինչպես նաեւ համաճարակների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման ոլորտում փորձի փոխանակումն ու համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել։





























