Կորոնավիրուսի հարցով մտավախությունները, կարծես թե, զուգարանի թղթի պահանջարկի միջազգային աճ են առաջացրել, հայտնում է AP-ն՝ նշելով, որ եթե դատես սոցցանցերի հաղորդագրություններով եւ լուսանկարներով, աշխարհում զուգարանի թղթի դեֆիցիտ է առաջացել։

Մարդիկ սկսել են կորոնավիրուսի տարածման պատճառով մեծ քանակությամբ ապրանքներ գնել՝ չնայած նրան, ու իշխանությունները պնդում են, թե դրա անհրաժեշտությունը չկա։

Ֆրանցիսկա Հայնտելը տեղադրել է Բեռլինի սուպերմարկետների դատարկ դարակների լուսանկարներ եւ գրառում կատարել․ «Ես պարզապես ցնցված էի՝ տեսնելով սա, երբ սովորական գնումներ էի կատարում»։

Նման պատկեր կարելի է տեսնել Ավստրալիայի տարբեր մասերում, որտեղ սկսել է աճել զուգարանի թղթի պահանջարկը։

Աննա Սթաբսը Twitter-ում գրել է․ «Աշխարհը խելագարվել է։ Երեք սուպերմարկետներում զուգարանի թուղթ չկա։ Ես լսել եմ, որ #coronavirus-ը գրիպանման հիվանդություն է առաջացնում, ոչ թե պայթուցիկ լուծ»։

Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավոր գիտական խորհրդական Պատրիկ Վալանսը հայտարարել է, որ բրիտանացիներին անհրաժեշտ չէ զուգարանի թուղթ պահեստավորել։