Երկու ռուսաստանցիների մոտ ԱՄԷ-ում կորոնավիրուս են հայտնաբերել, հայտնում է WAM գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։

Գերատեսչությունում նշել են, որ հիվանդները շփվել են իտալացի հեծանվորդների հետ, որոնք վարակված են եղել վիրուսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօրվա ընթացքում ԱՄԷ-ում հայտնաբերվել է վեց դեպք։ Բացի ռուսաստանցիներից, վարակվածների թվում կան երկու իտալացիներ, գերմանացի եւ կոլումբիացի։

ՌԴ դեսպանությունում պատմել են, որ կապի մեջ են հիվանդացածների հետ, եւ որ նրանց վիճակը բավարար է գնահատվում։

Ավելի վաղ ԱՄԷ-ում երկու մարզիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով հետաձգել էին հեծանվավազքի եզրափակիչ մրցումները։