ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը The Washington Post պարբերականի դեմ հայց է ներկայացրել 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ Մոսկվայի հետ դավադրության մասին հոդվածներում զրպարտության պատճառով: Պարբերականը հրապարակել է ակնհայտ «կեղծ եւ զրպարտչական արատահայտություններ», նշված է հայցադիմումի մեջ, որը հանձնվել է Վաշինգտոնի դատարան եւ հրապարակվել Թրամփի շտաբի կողմից, հայտնում է DW-ն:
The Washington Post-ը հայտարարել է, որ մտադիր է իրեն ուղղված մեղադրանքից պաշտպանվել:
Ինչ վերաբերում է 2019 թվականի հունիսին հրապարակված երկու սյուներին, դրանցում ի թիվս այլոց խոսք է եղել նախընտրական մրցարշավի ժամանակ Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ենթադրվող համագործակցության եւ 2020 թվականի ընտրություններից առաջ պայմանավորվածության առկայության հնարավորության մասին: Հայցադիմումում վկայակոչվում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննության արդյունքները, որը 2016 թվականի ընտրություններից առաջ Թրամփի շտաբի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ գաղտնի համաձայնություն չէր հայտնաբերել:
The Washington Post-ը մեղադրվում է պարբերական կողմնակալության մեջ՝ ուղղված Դոնալդ Թրամփի իմիջի վատթարացմանը:





























