Լեհաստանի առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին հաստատել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, փոխանցում է Gazeta-ն:

«Նա Գերմանիայից եկած պացիենտ է»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ հիվանդի մոտ առկա է բարձր ջերմություն եւ հազ: Նրա հետ շփված բոլորը կարանտինի մեջ են: Շումովսկին հավելել է, որ Լեհաստանը վաղուց է մշակել հիվանդության հայտնաբերման դեպքում գործողությունների ծրագիր: