Սերբիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն ապրիլի 26-ին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կես ժամ անց ապրիլի 26-ին ընտրություններ նշանակելու մասին փաստաթուղթ կստորագրեմ: Բոլորին հաջողություն եմ մաղթում»,- հայտարարել է նա:

Այդպիսով երկրում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչը ապրիլի 26-ին տեղական ընտրություններ է նշանակել: