Բժիշկները բացառել են Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիայի մոտ թունավորումը, ում մարտի 2-ին հոսպիտալացրել էին Կրասնոդարի երկրամասային թիվ 1 հիվանդանոց: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը:
Չորեքշաբթի Բժանիայի մոտ երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել:
«Անցկացվում է համախտանիշային թերապիա, պացիենտի վիճակը պայմանավորված է շնչառական ախտանշաններով: Մենք թունավորման վերաբերյալ տվյալներ չենք ստացել: Անալիզների նախնական արդյունքները ստացվել են, թունավորման վերաբերյալ տվյալներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Երկուշաբթի առավոտյան ընդդիմադիր «Ապրա» հիմնադրամից հայտնել էին, որ մարտի 22-ին նշանակված նախագահական ընտրություններում երեք թեկնածուներից Ասլան Բժանիային Սոչիում հոսպիտալացրել էին: Նա իրեն վատ էր զգացել Մոսկվայից Սուխումի վերադառնալու ժամանակ Պսոու գետով անցնող պետական սահմանին մոտենալիս: Մարտի 2-ի երեկոյան Բժանիային սանավիացիայով տեղափոխել էին Կրասնոդարի երկրամասային թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում էր որպես կայուն ծանր: Երեքշաբթի առավոտյան Բժանիան դուրս էր եկել դեղորայքային կոմայի վիճակից:





























