Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատների մոտ լրագրող Էյնուլա Ֆաթուլլաեւի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաներ են կազմակերպվել

Լոնդոնում բողոքի ակցիան կազմակերպել էին Amnesty International, Article 19, PEN club, Index of censorship Institute of diversity of media կազմակերպությունները։

Ինչպես տեղեկացնում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը, կազմակերպիչները Ֆաթուլլաեւի պատկերով դիմակներ են կրել, եւ բացականչել են «Ազատություն Էյնուլային»։  

Article 19-ի ներկայացուցիչ Ռեբեկա Վինսենթը Ադրբեջանի իշխանությունների կոչ է արել հետեւել Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների վերաբերյալ բանաձեւի կատարմանը, եւ ազատ արձակել 4 տարի առաջ ձերբակալված Էյնուլա Ֆաթուլլաեւին։

Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց պահանջները փոխանցել են դեսպանատան ներկայացուցչին։