Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները կորոնավիրուսի վերաբերյալ մտավախությունների պատճառով քաղաքացիներին եւ այլ բնակիչներին կոչ են արել խուսափել արտագնա ուղեւորություններից, հայտնում է WAM պետական լրատվական գործակալությունը:

Իշխանությունները ժամանող զբոսաշրջիկների բժշկական զննումներ են անցկացնում եւ կարող են խնդրել նրանց մնալ տանը մեկուսացման պայմաններում` մինչեւ արդյունքները պատրաստ կլինել: Դպրոցներում եւ ուսումնական այլ հաստատություններում դասերը 4 շաբաթով դադարեցվել են: