Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր սերբ գործընկերոջը մաղթե¬լ է հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության եւ դերի բարձրացման։

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում հայ-սերբական բարեկամական հարա-բերությունների զարգացման եւ ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրման համար, հարաբերություններ, որոնք մշտապես հարստանում են առեւտրատնտե¬սական, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտնե¬րում համատեղ նախագծերով։

Բարձր եմ գնահատում մեր միջեւ ձեւավորված անձնական հարաբերությունները եւ համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Սերբիայի միջեւ բազմաբնույթ համագործակցությունն այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում: