Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակվածը վերադարձել էր Իտալիայից, հայտնել է երկրի առողջապահության նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սա կորոնավիրուսի առաջին դեպքն է Սա Աֆրիկայի հարավում:

«Այսօր` մարտի 5-ի առավոտյան Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը հաստատել է տղամարդու` COVID-19-ի թեստի դրական արդյունքը, ով ավելի վաղ ենթադրաբար հիվանդ էր համարվում: Հիվանդը 38-ամյա տղամարդ է, ով իր կնոջ հետ մեկնել էր Իտալիա»,- Twitter-ում գրել է հանրապետության առողջապահության նախարար Զվելի Մհիզեն: Նա նշել է, որ երկուսն էլ 10 հոգուց բաղկացած խմբի կազմում են եղել եւ մարտի 1-ին վերադարձել են Հարավային Աֆրիկա: Գերատեսչության ղեկավարը նաեւ հավելել է, որ մարտի 3-ին հիվանդը վարակի ախտանիշներով դիմել է բժշկի. նա ջերմություն, հազ եւ թուլություն է զգացել, իսկ գլուխն ու կոկորդը ցավում էին: Նույն օրը տղամարդն ինքնամեկուսացվել է տանը: Տնային կարանտինում է նաեւ նրան զննած բժիշկը: