2009թ. առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստան ներմուծման ծավալները կրճատվել են 27 տոկոսով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ներմուծումը կազմել է 1 միլիարդ 951 մլն դոլար: Ի դեպ, ներմուծման 32,6 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 27,6 տոկոսը՝ Եվրամիությանը:

Նվազել է նաեւ արտահանումը: 2009թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արտահանման ծավալները կրճատվել են 41,1 տոկոսով եւ կազմել 409 մլն դոլար: Միայն ԱՊՀ երկրներ արտահանման ծավալը կրճատվել է 44,4 տոկոսով եւ կազմել 117,7 մլն դոլար, իսկ Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալը կրճատվել է 52,9 տոկոսով եւ կազմել 186 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 16,5 տոկոսը բաժին է ընկնում Գերմանիային, 14,6 տոկոսը` Ռուսաստանին, 10,3 տոկոսը` ԱՄՆ-ին, 9,4 տոկոսը` Վրաստանին: