Իռլանդիայում կաթոլիկ եկեղեցին կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է սուրբ ջրից եւ ձեռքսեղմումներից, հաղորդում է The Irish Times-ը:

Ավելի վաղ հաղորդվել է Իռլանդիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին, վարակվածների թիվը հասել է 13-ի:

Խորհուրդ է տրվել հրաժարվել սուրբ ջրով օծումներից, ինչպես նաեւ ձեռքսեղմումներից, պահպանել հիգիենա, գնել հավելյալ հակաբակտերիալ միջոցներ եւ մշակել դրանոց դռները, աթոռները, կրոնական սպասքը: Երկրում բոլոր հավատացյալներին խորհուրդ է տրվել զերծ մնալ վանքեր այցելություններից առաջիկա երկու շաբաթը: