Թուրք-հունական սահմանին բախումներ են տեղի ունեցել Հունաստանի ոստիկանության եւ սահմանը հատելու փորձ կատարած միգրանտների միջեւ, ինչը հանգեցրել է ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպմանը` թուրք-հունական սահմանի եւ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը:

Լրատվամիջոցների պնդմամբ` Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել սահմանը հատել փորձող միգրանտների դեմ: Իր հերթին, Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել իր հույն գործընկերների ուղղությամբ:

Հազարավոր փախստականներ եւ այլ միգրանտներ փորձել են ծովային ճանապարհով մուտք գործել Հունաստան այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարեց Եվրոպայի հետ սահմանների բացման մասին: