Իրանի Իսպահանի նահանգում Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել:

Այն տեղի է ունեցել այսօր` ապրիլի 22-ի գիշերը Երեւանի ժամանակով  01:53-ին:

Ավերածությունների եւ տուժածների մասին չի հաղորդվում, հաղորդում է իրանական Fars  գործակալությունը: