Ճապոնիայի կառավարությունը բողոքել է The New York Times-ի դեմ` թերթի միջազգային տարբերակում` International Herald Tribune-ում հրապարակված ծաղրանկարի համար, քանի որ այն ծաղրում է «Ֆուկուսիմա» ատոմակայանի շուրջ ստեղծված վիճակը:

Ծաղրանկարում Սպիտակաձյունիկը կասկածոտ հայացքով նայում է իրեն խնձոր մեկնող կախարդին եւ հարցնում. «Մի րոպե, դուք պատահաբար Ճապոնիայի՞ց չեք»: Ընդ որում, հեքիաթային աղջիկը ձեռքում թերթ է պահել` «Ճապոնական ռադիացիա» վերտառությամբ:

Նյու Յորքում Ճապոնիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել , թե երկրի ողջ արտադրանքը ստուգվում է` նախքան արտերկիր ուղարկվելը: