Հայաստանի մաքուր արտաքին պարտքը կազմում է 1 միլիարդ 905 մլն դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2009թ. հունիսի դրությամբ կազմել է 4 միլիարդ 469 մլն դոլար, որը 2009թ. մարտի համեմատությամբ ավելացել է 907.72 մլն դոլարով:
Համախառն արտաքին պարտքի 48,3 տոկոսը գոյացել է պետական կառավարման համակարգում, 13,9 տոկոսը` մասնավոր հատվածում, 10 տոկոսը` դրամավարկային կարգավորման մարմիններում, 21,2 տոկոսը` առեւտրային բանկերում:
2009թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կազմել են 2 միլիարդ 564 մլն դոլար, որը 2009թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ավելացել է 802 մլն դոլարով: Արդյունքում` Հայաստանի մաքուր արտաքին պարտքն ավելացել է 105.24 մլն դոլարով` կազմելով 1 միլիարդ 905 մլն դոլար:



























