Նիդեռլանդների Վարչապետ Մարկ Ռյութենը հավաստիացրել է, որ երկրում զուգարանի թղթի դեֆիցիտ չկա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի մի շարք երկրներում այդ արտադրանքի խուճապային գնման ֆոնին, փոխանցում է Reuters- ը:

«Դրանից (զուգարանի թուղթ) բավականաչափ կա»,- ասել է Մարկ Ռյութեն սուպերմարկետ կատարած այցի ընթացքում գնորդի հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ` աշխատակիցներին աջակցություն ցուցաբերելու համար: «Այն նորից կհայտնվի դարակներին (խանութների)»: «Բայց զուգարանի թուղթը կբավականեցնի ամբողջ երկրին առաջիկա 10 տարիներին,- ասել է նա:- Մենք բոլորս կարող ենք 10 տարի հանգիստ զուգարան գնալ»: