Բրիտանիան հույս ունի հետագա 12 շաբաթներին բեկում մտցնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում, եթե մարդիկ հետեւեն իշխանությունների խորհուրդներին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ նշելով, որ այդ դեպքում վարակվածների թիվը մինչեւ հունիսի վերջը կնվազի, հայտնում է Reuters-ը։

«Ներկայում հիվանդությունը դեռեւս չի արձագանքում մեր միջոցառումներին»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում։ «Ես ենթադրում եմ, որ այդ միջոցառումների՝ լավագույն թեսթավորման եւ գիտական առաջընթացի համադրումը, թույլ կտա մեզ հաղթահարել կորոնավիրուսը հետագա 12 շաբաթների ընթացքում․․․ Ես չեմ կարող ասել, թե հունիսի վերջին մենք անկում կունենանք։ Դա հնարավոր է, սակայն ես պարզապես չեմ կարող ասել, որ դա հաստատ տեղի կունենա»,- ասել է վարչապետը։