Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները մայիսի կեսին անցկացման ամսաթիվը տեղափոխել են, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ենթադրվում է, որ փառատոնը կտեղափոխեն հունիսի վերջ։ Վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ՝ Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ Կաննի քաղաքապետարանի հետ խորհրդակցություններից հետո։

Կաննի միջազգային կինոփառատոնը ամենամյա կինեմատոգրաֆիական միջոցառում է, որն անցկացվում է մայիսի վերջին՝ առողջարանային Կանն քաղաքի Փառատոների եւ կոնգրեսների պալատում, որը Կրուազետ ափամերձ շրջանում է։ Փառատոնն անցկացվում է 1946 թվականի սեպտեմբերի 20-ից։ Ժամանակակից թափը փոռատոնը ձեռք է բերել 1951 թվականից հետո։ 1952թ․ այն ամեն տարի մայիսին է անցկացվում։ Այս տարի կինոփառատոնը նախատեսված էր անցկացնել մայիսի 12-23-ը։