Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիեւ-Երեւան-Կիեւ չարտերային թռիչքը։

Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։

Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, եւ համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) եւ/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:

 Բոլոր ցանկացողներին խնդրում ենք նաեւ գրանցվել Ուկրաինայում ՀՀ տեսպանության հյուպատոսական բաժնում: