ՈՒՀԱ-ի «Տղաները Բաքվից» թիմի ավագ Անար Մամեդխանովը մահացել է շաբաթ` ապրիլի 23-ին, 41 տարեկան հասակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախնական տվյալներով, Մամեդխանովը սրտի խնդիրներ է ունեցել:

Մամեդխանովի  գլխավորած թիմը 1992, 1993 եւ 1995 թվականներին դարձել է ԱՊՀ մրցման հաղթող, իսկ 2000-ին ակումբների լավագույն 10 թիմերի մրցույթի հաղթող: Մամեդխանովը երկու անգամ  դարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր: