Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Թիերի Անրին օրերս հայտարարել է, որ մի օր անպայման կվերադառնա Լոնդոնի «Արսենալ»։ Հիշեցնենք, որ հենց դրա կազմում է նա անցկացրել իր լավագույն տարիները։ «Ես միշտ ասել եմ այն մասին, որ մարդ միշտ վերադառնում է այնտեղ, որտեղին պատկանում է։ Որպես ի՞նչ. չգիտեմ։ Կարող է, նույնիսկ, որպես ջուր մատուցող։ Ես շատ եմ սիրում „Արսենալը“ եւ չեմ կասկածում, որ մի գեղեցիկ օր կվերադառնամ ակումբ»,- ասել է Անրին։

Տաղանդավոր հարձակվողը չի ափսոսել դրվատանքի խոսքեր ասել անգլիական գրանդի մարզիչ Արսեն Վենգերի հասցեին, նշելով, որ"Արսենալը" չի պատկերացնում առանց իր հայրենակցի։ «Մեծ հաճույք է մարզվել եւ խաղալ նրա ղեկավարության ներքո, բայց, նախեւառջ, նա մեծատառով մարդ է»,- ավելացրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։