Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արդեն 3-4 տարի հեռուստացույց չի դիտում` նախընտրելով ամեն ինչ, այդ թվում թարմ նորություններն իմանալ ինտերնետից:
«Ես կարող եմ միաժամանակ մի քանի գործ անել»,- պարզաբանել է պետության ղեկավարը: Նա նշել է, թե կարող է միաժամանակ նորություն դիտել ինտերնետում, խոսել հեռախոսով եւ այլ գործեր անել, իսկ հարմար պահի դիտել նորությունների ձայնագրությունները»,- ասել է Մեդվեդեւը «Անձրեւ» հեռուստաալիքի եթերում:




























