ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անհեթեթություն է համարում թերթերից մեկում այսօր` ապրիլի 27-ին տպագրված լուրն այն մասին, թե իբր իրեն ծեծի են ենթարկել: «Նման լուր ով որ գրել է, առնվազն հիմար է եղել: Ես չեմ պատրաստվում այդ տեսակ հիմարությունները մեկնաբանել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այվազյանը:
Հարցին, թե հերքո՞ւմ եք լուրը, Ձեզ չե՞ն ծեծել, պատգամավորը պատասխանեց, կրկնելով նախորդ միտքը. «Ասվածը հիմարություն է»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Այվազյանին ծեծի են ենթարկել «Շանգրիլա» խաղատանը, ղարաբաղցի գեներալներ` ԼՂ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` նույն ինքը Օգանովսկին եւ Կամո Աղաջանյանը:





























