Չինաստանը հերքել է պնդումները, թե կորոնավիրուսը կարող էր առաջանալ Ուհանից ոչ հեռու գտնվող լաբորատորիայում, որտեղ պահպանվել են վարակիչ նմուշները, հաղորդում է AP-ը:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտնել է, որ որեւէ ապացույց չկա, որ վարակման աղբյուր է դարձել այդ լաբորատորիան, եւ նման հայտարարությունների համար «գիտական հիմքեր չկան»:

Չինաստանը կտրուկ հերքել է նաեւ այն պնդումները, թե կեղծ հաղորդագրություններ է տարածել՝ նվազեցնելով հիվանդության դեպքերի թիվը: