Շվեյցարիայի կառավարությունը ապրիլի 27-ից կսկսի աստիճանաբար թուլացնել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար մտցված սահմանափակումները։
Reuters-ը հայտնում է, որ առաջին փուլում կբացվեն վարսավիրանոցները, մերսման եւ կոսմետոլոգիական սրահները։ Դրանից հետո, մայիսի 11-ից, կբացվեն տարրական դպրոցները, խանութները եւ շուկաները։
Երրորդ փուլում, հունիսի 8-ից, կվերականգնվի միջին դպրոցների, քոլեջների եւ համալսարանների աշխատանքը։ Կառավարությունը նաեւ նախատեսում է ավելի քան հինգ մարդու հավաքների արգելքի մեղմացման հնարավորությունը, թեեւ որոշման մասին կհայտարարվի մայիսի վերջին։
«Մի փուլից մյուսին անցումը տեղի կունենա, եթե չլինի COVID-19-ի դեպքերի զգալի մեծացում,- հայտարարել են կառավարությունում,- Յուրաքանչյուր փուլից հետո պետք է բավական ժամանակ անցնի։ Չափանիշներ են հանդիսանում նոր վարակների թիվը, հոսպիտալացումների եւ մահվան թվերը, ինչպես մնաեւ հիվանդանոցներում զբաղվածության մակարդակը»։



























