G7-ի առաջնորդները կոչ են արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխումներ կատարել եւ պայմանավորվել են համաձայնեցված գլոբալ մոտեցում ապահովել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին, հայտնել է Սպիտակ տունը։
«G7-ի առաջնորդները համաձայնել են պահպանել հավատարմությունը առողջապահությւան ոլորտում այս ճգնաժամին ուժեղ եւ համակարգված գլոբալ պատասխան միջոցների համար բոլոր անհրաժեշտ միջոցառումների ընդունմանը»,- ասվում է Սպիտասկ տան հայտարարության մեջ, որը հրապարակվել է առաջնորդների տեսակոնֆերանսից հետո։
«Առաջնորդները ընդունել են, որ «Մեծ յոթնյակի» երկրները ամեն տարի ավելի քան միլիարդ դոլար են մուծում Առողջապահության համաշխարահային կազմակորպույթյանը, եւ խոսակցությունների մեծ մասը նվիրված էր ԱՀԿ-ի կողմից համավարակի իրավիճակը ոչ ճիշտ կառավարելուն ու թափանցիկության բացակայությանը։ Առաջնորդները կոչ են արել մանրամասն վերանայել իրավիճակը եւ ԱՀԿ բարեփոխումների գործընթաց սկսել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ տեսակոնֆերանսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդգծել է կորնավիրուսի համավարակի դեմ պայքարում գլոբալ համագործակցության անհրաժեշտությունը եւ հանդես է եկել ԱՀԿ-ի աջակցությամբ, հայտնում է Reuters-ը։
Մերկելը հայտարարել է, որ ճգնաժամը կհաղթահարվի միայն վճռական եւ համակարգված միջազգային պատասխանի օգնությամբ։ Նա իր լիակատար աջակցությունն է հայտնել ԱՀԿ-ին, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Շտեֆեն Զեյբերտը։



























