Արմավիրի մարզում այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ Ժամը 18:10-ի սահմանում Երևան-Վաղարշապատ-Արմավիր ավոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի մեջ, բախվել են Daewoo մակնիշի 26 ՍԼ 777 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 35 ZV 746 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Daewoo-ն գլխիվայր շրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: