Թուրքական Taraf թերթում հրապարակած WikiLeaks-ի փաստաթղթերից մեկում հայտնի է դարձել, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
2009-ի ապրիլի 29-ին Անկարայում ԱՄՆ այն ժամանակվա դեսպան Ջեյմս Ջեֆրին գաղտնի գրություն է ուղարկել Վաշինգտոն, որի մեջ գրված է եղել. «Կասկած չկա, որ Բահչելիի կոչն ուղղված է իր շահերին։ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում առաջացած զգացմունքային արձագանքից ընտրություններում ամենաշատը օգտվելու է «Ազգայանական շարժում»-ը։ Թուրքիայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում Բահչելին գլուխ կբարձրացնի»։
Նշենք, որ Դեւլեթ Բահչելին խիստ հակահայ գործիչ է, ով մշտապես մեղադրում է իշխող կուսակցությանը հանուն Հայաստանի Ադրբեջանի շահերը ոտնահարելու մեջ։ Դեւլեթ Բահչելին խիստ վիրավորվել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչում թույլատրվեց պատարագ իրականացնել, որին ի պատասխան նա 5 հազար ազգայնականներով նամազ արեց Անիի հայկական Մայր տաճարում։





























