ԱՄՆ-ը փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանում ընտրական միջավայրը պետք է հենց այս տարի ենթարկվի փոփոխության, ոչ խորովածն է այրում, ոչ էլ շամփուրը: Այս մասին վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Ռամազ Սաղվարելիձեն:
«Քեյդենաուն գիտեր, որ խոսքը վերաբերում էր մայիսի վերջին կայանալիք իրադարձություններին: Չնայած, ընտրական միջավայրի փոփոխություն ասելով, Վրաստանը ուրիշ բան է հասկանում, ԱՄՆ-ը` այլ»,-նշել է քաղաքագետն, ընդգծելով, որ ԱՄՆ-ը փոխպետքարտուղարի տեղակալի հայտարարությունները ոչինչ չեն փոխի, քանի որ նա չի ուզում դիպչել, ո’չ ընդդիմությանը, ո’չ էլ իշխանություններին:
Հիշեցնենք, որ Թինա Քեյդենաուն Բաքու եւ Թբիլիսի այցելություններից հետո, ապրիլի 28-ին ժամանել է Հայաստան, որտեղ հանդիպել է Հայաստանի Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլը:





























