Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքը, որ կայանալու է այսօր` ապրիլի 29-ին, միապետության պատմության ընթացքում առաջին անգամ հեռարձակվելու է  ուղիղ հեռուստաեթերում, այլեւ ինտերնետում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

YouTube-ում Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական ալիքում ուղիղ հեռարձակումը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 14-ին:

BBC-ն եւս հնարավորություն է ընձեռում ցանկացողներին հետեւել հարսանեկան արարողությանը, իսկ Facebook-ի էջում ամեն ժամ թարմացվելու է տեղեկատվությունը:

Ակնկալվում է, որ Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքին կհետեւի 2,5 միլիարդից ավելի մարդ:

 

http://www.youtube.com/theroyalchannel

http://www.bbc.co.uk/news/uk-13132410

http://www.officialroyalwedding2011.org/

http://www.flickr.com/photos/britishmonarchy

http://www.facebook.com/TheBritishMonarchy