Համաշխարհային շուկայում նավթի գները կրկին նվազում են արձանագրել:
Խոշորագույն երկու բորսաներում հոկտեմբերի 2-ի երեկոյան եւ այսօր գիշեր կայացած գործարքների արդյունքներով նավթի գները նվազել են:
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1,61 տոկոսով եւ կազմել 68,07 դոլար մեկ բարելի համար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինը նվազել է 1,23 տոկոսով եւ կազմել 69,95 դոլար մեկ բարելի համար:
Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է:




























