Իսրայելի Hapoalim բանկն ու դրա շվեյցարական Hapoalim Switzerland Ltd. Մասնաճյուղը շուրջ 874 մլն դոլարի չափով տուգանք կվճարի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդին, ինչպես նաեւ Նյու Յորքի ֆինանսական ծառայությունների վարչությանը FIFA-ի ֆունկցիոներներին կաշառք տալու նպատակով փողերի լվացման սխեմայում մասնակցության համար, հաղորդում է DW-ը:

Նշվում է, որ տուգանքը բանկի կողմից վճարվելու շնորհիվ հնարավոր կլինի հետագայում խուսափել քրեական հետպնդումից:

ԱՄՆ գլխավոր դատախազության տվալներով՝ Hapoalim եւ Hapoalim Switzerland Ltd. բանկերը մեղավոր են ճանաչվել Իսրայելում եւ Շվեյցարիայում 5500 հաշիվներում ընդհանուր առմամբ 7.6 մլրդ դոլար թաքցնելու համար:

Ինչպես նշվում է գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրության մեջ, բանկերը խոստովանել են, որ իրենց որոշ աշխատակիցներ 2010-2015 թվականների ընթացքում օգնել են իրականացնել ավելի քան 20 մլն դոլարի լվացում օֆշորների միջոցով, որոնք օգտագործել են մի շարք երկրներում ֆուտբոլային պաշտոնյաներին կաշառքներ տալու համար: