Գեղարքունիքի Ծովազարդ գյուղում   գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության  առաջին դեպքը: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը:

«Վարակվածը 34-ամյա տղամարդ է, նա Դդմաշեն գյուղում հուղարկավորության է մասնակցել, որտեղից էլ վարակվել է: Նրա վիճակը լավ է,  նրա ընտանիքի 4 անդամները մեկուսացված են»,-ասաց համայնքապետը` նշելով, որ Դդմաշեն գյուղում նույնպես վարակվածության դեպքեր կան:

Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը մեծ չէ,  մի քանի հարեւան, որոնք ինքնամեկուսացվել են:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում վարակվածության ընդհանուր առմամբ 102 դեպք կա, մարզից 2 պացիենտ մահացել է: