ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի ծագման մասին զեկույց կներկայացնի: Նա նշել է, որ այդ հարցը չի քննարկել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը զեկույցում մանրամասն կնկարագրի կորոնավիրուսի ծագումը: Թրամփը ամսաթիվ չի նշել: Նա հայտնել է, որ Ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով փորձագետ Էնթոնի Ֆաուչին ցուցմուքն է տվել Սենատում:

Թրամփը նաեւ նշել է, որ Չինաստանը մեղավոր է կորոնավիրուսի տարածումը կանխել չկարողանալու համար: «Վատ բաներ են կատարվում, եկեք նայենք ճշմարտության աչքերի: Չինացիները դա դիտմամբ են արել»,-ասել է ԱՄՆ նախագահը: