Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել է, որ իր որդուն թունավորել են: Զուման պնդում է, որ նա ինը տարվա կառավարման ընթացքում մի քանի դավադրության եւ մահափորձերի զոհ է դարձել, հայտնում է AFP- ն:
2019-ի հուլիսին կոռուպցիայի վերաբերյալ գործի հետաքննության ընթացքում` մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա ստիպված էր պաշտոնաթող լինել, Զուման օտարերկրյա հատուկ ծառայություններին մեղադրել է իրեն սպանելու նպատակով դավադրության մեջ:
Նրա որդին` Նհլականիֆո Վուսի Զուման տառապում էր գայլախտով եւ մահացել է 2018 թվականի հուլիսի 1-ին 25 տարեկանում:
Այսօր նախկին նախագահը հայտարարել է, որ իր թշնամիները թունավորել են Նհլականիֆոյին: «Հիմա ես գիտեմ, որ դրանք այն մարդիկ էին, ովքեր փորձել էին սպանել ինձ, բայց չէին կարողացել, ուստի թունավորել եւ սպանել են իմ որդուն»,- հավելել է նա: Նախկին նախագահը որեւէ ապացույց չի ներկայացրել ի պաշտպանություն այս պնդմանը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ իր կառավարման ընթացքում իր գործընկերներին թույլ է տվել թալանել պետական գանձարանը եւ ազդել կառավարական նշանակումների վրա: Նա նաեւ դատարանի առջեւ էր կանգնել 3.4 միլիարդ դոլարի զենքի գործարքի միջոցով հարստանալու համար մեղադրանքով, երբ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: 78-ամյա նախկին նախագահը հերքում է ցանկացած անօրինություն:



























