Հարավաֆրիկյան օրենսդիրների հեռավար հանդիպմանը միջամտել են հաքերները, որոնք տեսազանգը հեղեղել են պոռնոգրաֆիկ նկարներով, հայտնում է AP-ը։

Նրանք նաեւ վիրավորել են Ազգային ասամբլեայի խոսնակ Տանդի Մոդիզեին՝ հնչեցնելով ռասայական եւ սեռական բնույթի խոսքեր։

ՀԱՀ խորհրդարանը փակ է կորոնավիրուսի համավարակի պատճառով, նրա բոլոր նիստերը ներկայում անցկացվում են տեսակապի միջոցով։ ՀԱՀ խորհրդարանի առնվազն եւս մեկ տեսազանգ Zoom-ի հարթակում կոտրվել է նման կերպ։

Zoom-ը քննադատության է ենթարկվում միջազգային մակարդակով՝ հաքերների գործողությունների հետեւանքով, որոնք խափանում են հանդիպումները՝ հրապարակելով վիրավորական նյութեր։