Ուրբաթ ԱՄՆ-ն նոր կանոն է հրապարակել, որը խստացնում է վիզային ռեժիմը չինացի լրագրողների համար` ի պատասխան Չինաստանում ամերիկացի լրագրողների նկատմամբ վերաբերմունքի, հայտնում է CNBC-ն:

Նոր կանոնը հրապարակած ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը նշել է, որ Չինաստանում «անկախ լրագրության ճնշման է ենթարկվում»:

Կանոնն ուժի մեջ կմտնի երկուշաբթի: Նոր որոշման համաձայն` չինացի լրագրողների համար վիզաները կսահմանափակվեն 90-օրյա ժամկետով երկարաձգման հնարավորությամբ: Այս վիզաները, որպես կանոն, բաց են եւ չպետք է երկարաձգվեն, քանի դեռ աշխատակիցը չի տեղափոխվել այլ ընկերություն կամ միջավայր:

Հեռուստաալիքը նշում է, որ մարտին Չինաստանը հետ էր ուղարկել երեք թերթի ամերիկացի լրագրողներին:

Մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ կսկսեն դիմել ԱՄՆ-ում գործող հինգ չինական պետական մեդիա կազմակերպություններին, ինչպես նաեւ արտասահմանյան դեսպանատներին: