Ավստրալիայի խոշորագույն, ամենախիտ բնակեցված նահանգները հրաժարվել են մեղմել կորոնավիրուսի համավարակի կապակցությայմբ հայտարարված սահմանափակումները, մինչդեռ այլ նահանգներում արդեն սկսել են թույլատրել մարդկանց փոքր հավաքույթները, շուտով կբացվեն նաեւ ռեստորաններն ու խանութները, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ վարչապետ Սքոթ Մորիսոնը երեք փուլից բաղկացած ծրագիր էր ներկայացրել, համաձայն որի սահմանափակումների մեծ մասը կվերացվի մինչեւ հուլիս, եւ մոտ 1 միլիոն մարդ կվերադառնա աշխատանքի` վարակումների թվի մինչեւ օրական 20 դեպք կրճատվելու կապակցությամբ: Երկրի մայրաքաղաքում եւ որոշ նահանգներում մարդիկ կարող են կրկին կարող են հյուր գնալ միմյանց: Թույլատրվում են նաեւ մինչեւ 10 հոգու մասնակցությամբ հարսանիքները:

Նոր Ավստրալիայում երկուշաբթիից կթույլատրվի ռեստորան, սրճարաններ գնալ, իսկ հյուսիսում բարերն ու ռեստորանները կբացվեն ուրբաթ օրը: Սակայն Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգները հաջորդ շաբաթվանից թույլ կտան վերսկսել տնտեսական գործունեության  միայն որոշակի տեսակները: Հենց այս նահանգներում է գրանցվել ամբողջ երկրի վարակման դեպքերի երկու երրորդը: