Freedom house միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, ըստ որի,  աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում:

Կազմակերպության գնահատականով` մամուլի ազատությունը աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում հասել է ամենացածր աստիճանին, նշանակալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում:

Freedom House-ը նշել է 10 երկիր, որտեղ ազատ մամուլ գոյություն չունի կամ դաժանորեն հետապնդվում է: Այդ թվում են Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Մյանմարը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան եւ Հյուսիսյային Կորեան, իսկ Ուկրաինան Վիկտոր Յանուկովիչի նախագահության օրոք ավելի քիչ ժողովրդավար է դարձել:

Զեկույցը հրապարակվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին, որ նշվում է մայիսի 3-ին: