Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անհետացել է եւս 12 օրով, եւ ամերիկյան հետախուզությանը մնում է միայն գուշակել եւ ենթադրել, որ նա ողջ եւ առողջ է, գրում է NYP-ը:
Կիմ Չեն Ընի լուսանկարները հայտնվել էին համացանցում մայիսի 1-ին երեքշաբաթյա բացակայությունից հետո: Լուրերի էին պտտվում, թե նա ծանր հիվանդ է կամ նույնիսկ մահացել է:
Սակայն հրապարակման պահից հետո նրան ոչ ոք չի տեսել:
«Մենք կարծում ենք, որ նա ողջ եւ առողջ է»,-Bloomberg-ին հայտնել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նա այնուամենայնիվ խոստովանել է, որ հետախուզությունը չի կարող ասել, թե արդյոք այդ լուսանկարներն իրական էին:
«Շատ դժվար է Հյուսիսային Կորեայից որեւէ տեղեկություն ստանալը»,-հավելել է նա:
Հյուսիսկորեական ԶԼՄ-ները մայիսի 1-ին տարածել էին Կիմ Չեն Ընի լուսանկարները, սակայն համացանցի օգտատերերը ենթադրել էին, թե դա նրա նմանակն էր:



























